Մրջյունին, որը փորձում էր ադամանդ գողանալ ոսկերչական խանութում, տեսագրել են։ Տեսանյութը օգոստոսի 7-ին հայտնվել է YouTube-ում։

Տեսանյութում երևում է, որ միջատն առանց դժվարության սեղանի վրայով հրում է թանկարժեք քարը, որի քաշը գերազանցում է իր սեփական քաշին։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, մրջյունին հաջողվել է քարը 60 սմ տեղաշարժել։

Երկու օրվա ընթացքում տեսանյութն ավելի քան 285 հազար դիտում է հավաքել։








































