Անջելինա Ջոլիի հետ ապահարզանի ձգձգվող գործընթացի և ալկոհոլի հետ ունեցած խնդիրների պատճառով Բրեդ Փիթը վերջին մեկ ու կես տարին այնքան էլ լավ տեսք չուներ. նա զգալիորեն նիհարել և ծերացել էր։ Սակայն հիմա, ակնհայտորեն, նա իրեն հավաքել է. Փիթը նկարահանվել է Love ամսագրի շապիկի համար, որը նշում է տասնամյակը։
Նկարում դերասանը առավելագույնը 35 տարեկան է երևում։ Բրեդ Փիթը միակ տղամարդն է, ով արժանացել է Love ամսագրի հոբելյանական համարի շապիկին հայտնվելու պատվին։
Ֆոտոսեսիայի համար նա պարզապես սափրել է գլուխը և երիտասարդական հագուստ է հագել. ահա և ողջ գաղտնիքը։










































