Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Քոչարյանի՝ թավշյա հեղափոխության ալիքների մեջ խեղդված աջակիցները թպրտում են, որ փրկվեն

ՀՀ երկրորդ նախագահ, 2008 թվականի Մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացրած ՀՀ 46 և Արցախի պատգամավորները պլուտոկրատիայի՝ գողական իշխանության պաշտպաններ են՝ հայտարարում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

«Պլուտոկրատիան գողերի իշխանությունն է, դա քաղաքագիտական տերմին է։ Դա հակաժողովրդական ակցիա է։ Ոչ լեգիտիմ խորհրդարանը իր պարագլխին փրկելու նպատակ ուներ։ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը լութոկրատական իշխանություն են, որի կնքահայրը Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Այս պատգամավորները հակահեղափոխական ակցիա են կատարում՝ փոխանակ սսկվեն, լռեն և կամավոր իրենց ունեցվածքը հանձնեն։ Այդ ցուցակներում գտնվողները պետք է դուրս մնան քաղաքականությունից առհասարակ, որովհետև նրանք դեմ են գնացել Հայաստանի սուվերենության իրավունքին»,- ասում է քաղաքագետը։

Շիրինյանի համոզմամբ՝ պետք է ստուգվեն այդ պատգամավորների ունեցվածքները, պարզվեն հարստացման աղբյուրները. «Օրինակ՝ դաշնակցական մարզպետ կար ստորագրողների մեջ, պետք է ուսումնասիրել նրա ունեցվածքը։ Եթե աշխատավարձով են հարստացել, հարց չկա, չնայած Հայաստանում նման բան հնարավոր չէ։ Այդ դեպքում տեղի է ունենում կամ ունեցել լյուստրացիա»։

Մեր զրուցակցի խոսքով՝ ՀՀ երեք նախագահների ունեցվածքները պետք է ազգայնացվեն, քանի որ երեք նախագահներն էլ երկիրը թալանել, կողոպուտի են մատնել՝ ամեն մեկն իր չափով։

«Իրենց և իրենց մերձավոր, արյունակցական կապով կապված մարդկանց ունեցվածքները պետք է ստուգվեն և ազգայնացվեն։ Դա շատ նորմալ է։ Դա ֆեոդալիզմի և գաղութարարության դեմ պայքարի դասական օրինակ է, այնպես որ՝ այստեղ սեփականության դեմ ոտնձգության իրավունքը չի աշխատում։ Ես առաջարկում եմ, որ ստեղծվի Գիտության, արդյունաբերության և բանակի վերազինման համահայկական հիմնադրամ, և այդ գումարները հանձնվեն հիմնադրամին, որպեսզի երկիրը զարգանա։ Գողացվածը պետք է վերադարձնել, և մենք կունենանք իրավական, դեմոկրատական պետություն։ Իմ բոլոր ասածները իրավական պետության չափորոշիչների մեջ են մտնում։ Ժողովուրդը սուվերեն է, և նրա կամքը պետք է իրականացվի, իսկ որոշ տգետներ դեռևս չեն հասկանում, որ հեղափոխությունը դա է հաստատել։ Ես ցավ եմ ապրում Հայաստանի իշխող դասակարգի տգիտության, անգրագիտության և որկրամոլության համար»,- մանրամասնում է Լևոն Շիրինյանը։

Քաղաքագետը Քոչարյանի պաշտպանության գործընթացները կապում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի անմիջական հրահանգի հետ։ «Նրանք սկսեցին գործել Լավրովի հարցազրույցից հետո և տապալվեցին։ Դատախազությունը մերժել է փոխել Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց։ Իրենց արածը նոնսենս է։ Դա իրավական մարմիններին շանտաժի ենթարկելու փորձ էր, ինչպես արել են նախկինում երեք նախագահները»։

Շիրինյանը կարծում է, որ օգոստոսի 17-ին ևս մեկ անգամ կհաստատվի, որ հակահեղափոխության մասնակիցները կյանքից կտրված մարդկանց խումբ են։ «Այստեղ նաև աշխատում է Քոչարյանի գործիքակազմը։ Դուք հիշո՞ւմ եք նրա լոզունգն առաջին ընտրություններին՝ «Իմ կուսակցությունը ժողովուրդն է»։ Այդ ժողովրդի հատակի մասն էր, որ բարձրացվեցին որպես խորհրդականներ և խեղդվեցին թավշյա հեղափոխության ալիքների մեջ։ Թպրտում են, որ փրկվեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում