Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը նոմինացված է եղել ամերիկյան հայտնի «Էմմի» մրցանակից, որը հանդիսանում է «Օսկար»-ի հեռուստատեսային համարժեքը: Այդ մասին տեղեկացնում է telegraf.com-ը:
Հանդիսավոր մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին Լոս Անջելեսում: Մեգան Մարքլը և արքայազն Հարին հատուկ հրավեր են ստացած եղել:
Թագավորական զույգին հրավիրած NBC հեռուստաալիքը ենթադրել է, որ Մարքլը կցանկանա ևս մեկ անգամ հայտնվել նկարահանման հրապարակի իր ընկերների կողքին: Միևնույն ժամանակ դքսուհին կարող էր հանդիպել շատ աստղերի և այդ կերպ հրաժեշտ տալ երկրպագուներին և դերասանական անցյալին:

«Մենք հույս ունեինք, որ Մեգանը մասնակցություն կունենա և դա կլինի հրաժեշտ երկրպագուներին և «Ֆորս-մաժորների» գործընկերների հետ: Հեռուստասերիալի և NBC-ի ղեկավարությունները առաջարկել են Հարիին և նրան տոնել այդ օրը ամենամեծ աստղերի հետ, հանդիպել իր ընկերներին շոու բիզնեսի աշխարհից»,- հայտարարել է հեռուստաալիքի ղեկավարությունը:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Մեգանը «բարեհամբույր կերպով մերժել է» առաջարկը:









































