Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ մեղմ վերաբերմունքը ոչ մի լավ բան չտվեց երկրներին, որոնք փորձում էին նրան հանգստացնել։ Այս մասին նա ասել է «Հանուն խաղաղության և անվտանգության-10 տարի 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո» կլոր սեղանի ժամանակ, գրում է «Գրուզիա օնլայն»-ը։
«Նույնիսկ ամենապրագմատիկ փորձերից մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի նկատմամբ մեղմ վերաբերմունքը ոչ մի լավ բան չի տվել երկրներին, որոնք փորձել են հանգստացնել ՌԴ-ին։ Ինչպես նաև նրանց, որոնք փորձել են զգացողություն ունենալ, որ դա կարող է մեկ կամ երկու կտորով ավարտվել։ Ագրեսորի ախորժակը զավթելուց հետո և ագրեսիայից հետո մեծանում է»,-հայտարարել է Մարգվելաշվիլին։
Նրա խոսքով՝ Վրաստանը գիտի Ռուսաստանի ծրագրերը, որի նպատակն է «ցանկացած մեխանիզմով, որը երկրի համար բարդություններ կստեղծի» կանգնեցնել Վրաստանին։
«Վրաստանը երբեք տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը երբեք ուժային մեթոդներով չի դիտարկել»,-հավելել է նախագահը։









































