Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ բուրքայով մահմեդական կանանց համեմատել է փոստարկղերի հետ՝ գրում է BBC News-ը:
Նշվում է, որ Ջոնսոնն այս համեմատությունն արել է The Telegraph թերթի իր սյունակում, որը նա գրել է Դանիայում բուրքա կրելու արգելքի կապակցությամբ:
Ջոնսոնը պարզաբանել է, որ ինքը դեմ է հասարակական վայրերում բուրքա կրելու արգելքին, սակայն նշել է նաև, որ նման հագուստը բացարձակ անհեթեթ տեսք ունի: Նա հավելել է, որ բուրքաներով կանայք նման են բանկեր կողոպտողների:
Այդ հայտարարությունից հետո Ջոնսոնին մեղադրել են իսլամաֆոբիայի մեջ և անվանել բրիտանացի Դոնալդ Թրամփ:








































