ԵՄ-ն հայտարարել է, որ աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում, ինչպես նաև կողմ է Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Այս մասին Ռուսաստան-Վրաստան հակամարտության 10-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարել է Եմ բարձրաստիճան ներկայացուցիչը՝ գրում է eurointegration.com-ը:

«Ցավոք, Ռուսաստանի ռազմական ներկայությունը ինչպես Աբխազիայում, այնպես էլ Հարավային Օսիայում շարունակում է մնալ Ռուսաստանի կողմից 2008թ. օգոստոսի 12-ին ԵՄ-ի միջնորդությամբ ընդունված միջազգային իրավունքի և պարտավորությունների խախտում»,- ասվում է հայտարարության մեջ:











































