Մենք հավաքվել ենք կույրերի իրավունքները պաշտպանելու համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, տեսողական խանգարումներ ունեցող անձանց կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ նշեց նախաձեռնող խմբի անդամներից մեկը։
«Մի քանի հոգի, կազմելով վարչության խորհուրդ, Կույրերի միավորումը իրենց ձեռքն են վերցրել։ Մենք օգոստոսի 1-ին գրավոր պահանջել էինք նախագահական խորհրդի կազմի հրաժարականը, սակայն հրաժարական տվեց 91-ամյա նախագահը»։







































