ԱՄՆ նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփը, ի տարբերություն իր հոր, ԶԼՄ–ներին ժողովրդի թշնամի չի համարում։ Նման հայտարարություն է նա արել Axios միջոցառման ժամանակ։
«Չէ, ես չեմ կարծում, թե ԶԼՄ–ները ժողովրդի թշնամիներն են»,– ասել է նա և ավելացրել է, որ ինքն էլ բազմիցս կեղծ պատմությունների հերոսուհին է դարձել։
Ամերիկյան առաջնորդը մեկ անգամ չէ, որ տարբեր զանգվածային լրատվության միջոցներ կեղծ է անվանել։ Մասնավորապես, Ֆինլանդիայի ճանապարհին, որտեղ նա իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողով անցկացրեց, նա ասել է, որ լրատվական պարբերականների մեծ մասը «ժողովրդի թշնամին են»,– հաղորդել է Axios-ը։










































