Բրիտանիայի ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը գլխավորել է Թերեզա Մեյին՝ երկրի վարչապետի պաշտոնում փոխարինողների վարկանիշային աղյուսակը։ Այս մասին վկայում են Conservative Home ընկերության անցկացրած հարցման տվյալները։
Նախապատվությունը Ջոնսոնին է տալիս պահպանողականների կողմնակիցների 29 տոկոսը։ Ընդ որում, նրան աջակցության մակարդակն աճել է գրեթե չորս անգամով այն բանից հետո, երբ նա հրաժարական տվեց ԱԳՆ ղեկավարի պաշտոնից։
10 տոկոսով Ջոնսոնից հետ է մնում ԱԳՆ ղեկավար Սաջիդ Ջավիդը։ Երրորդ տեղում Brexit-ի կողմնակից, պատգամավոր Ջեյկոբ Ռիս–Մոգն է, որին աջակցում են հարցվածների 13,3 տոկոսը։ Brexit-ի ևս մեկ կողմնակցի, շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Մայքլ Գոուվին նախընտրում է Պահպանողական կուսակցության կողմնակիցների 7,3 տոկոսը։









































