Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենը դեկրետային արձակուրդից հետո աշխատանքի է վերադարձել, հաղորդում է TVNZ հեռուստաալիքը։
Արդերնը դեկրետային արձակուրդ է վերցրել մեկուկես ամիս առաջ՝ դստեր ծննդից անմիջապես հետո։ Այդ ժամանակ նրա պարտականությունները կատարել է ԱԳ նախարար Ուինսթոն Փիթերսը։
37-ամյա Արդենը հունիսի 21-ին է մայր դարձել։ Նորածին դստեր հայրը քաղաքակա գործչի զուգընկերն է՝ հաղորդավար Քլարք Գեյֆորդը։









































