Աշխարհում հանրաճանաչ է դառնում #kiki ֆլեշմոբը։ Դրա մասնակիցներն ավտոմեքենայից դուրս են ցատկում և պարում Դրեյքի In My Feelings երգի ներքո՝ ոմն Կիկիին սեր խոստովանելով։ Սակայն միլիոնատեր Ջանլուկա Վակին, որն Instagram-ում հայտնի է իր պարային տեսագրություններով, որոշել է ավելի հեռուն գնալ։
Իտալացի միլիարդատերը կանացի լողափային հագուստով է հանդես եկել և զվարճալիորեն պարել Դրեյքի երգի ներքո։ «Սա է իսկական kiki challenge-ը։ Ես կարող եմ դա անել և ծիծաղել ինձ վրա․․․ կյանքը կատակ է, ժպտացե՛ք»,-մակագրել է տեսագրությունը Ջանլուկան։ Պետք է նշել, որ նա շատ լավ է պարում բարձրակրունկ կոշիկներով։
https://www.instagram.com/p/Bl5jpUtg6ko/?utm_source=ig_embed&utm_campaign=embed_loading_state_control








































