Monday, 06 07 2026
18:50
Ֆրանսիական ֆուտբոլի հաջողությունը միգրացիան է. Վենգեր
Իշխանությունն ինչու հաշտ եղավ սև փողերով մանդատ ստանալուն. վախենամ՝ շատ են ուշացել
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները

Հայաստանի և Իտալիայի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով

Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահներ Արմեն Սարգսյանը և Սերջիո Մատարելան հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացնում ենք Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը:

«Մեծարգո՛ պարոն Նախագահ Մատարելլա,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հարգելի՛ գործընկերներ,

Մեկ անգամ ևս սրտանց ողջունում եմ ձեզ Երևանում՝ Հայաստանի Հանրապետությունում:

Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ նախագահ Մատարելլայի հետ մեր զրույցն ընթացավ ջերմ մթնոլորտում։ Բովանդակալից քննարկում ունեցանք հայ-իտալական համագործակցության լայն օրակարգի շուրջ։

Վերահաստատեցինք միջպետական հարաբերություններն ամրապնդելու մեր հանձնառությունը:

Համաձայնեցինք, որ պետք է լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-իտալական գործակցությանը նոր դինամիկ զարգացում հաղորդելու ուղղությամբ՝ ինչպես երկկողմ ֆորմատով, այնպես էլ միջազգային հարթակներում, այդ թվում՝ նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում:

Արձանագրեցինք, որ Իտալիան, ընթացիկ տարում լինելով նաև ԵԱՀԿ նախագահող երկիր, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման միակ միջազգային ձևաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:

Անդրադարձանք Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը։ Սա ևս մի ուղղություն է, որտեղ հայ-իտալական հարաբերությունները խորացնելու մեծ հեռանկարներ կան։ Այս առնչությամբ հույս հայտնեցի, որ Իտալիան նույնպես շուտով կվավերացնի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Երկկողմ համագործակցության կայուն զարգացման համատեքստում կարևորեցինք նաև երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի լիարժեք օգտագործումը, որն ընդգրկում է երեք տասնյակից ավելի իրավական փաստաթուղթ։

Արձանագրեցինք տնտեսական, գործարար, մշակութային և գիտակրթական կապերի ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև մարդկային շփումների կարևորությունը:

Կարևորելով մշակութային ժառանգության պահպանության հարցը՝ մեր համագործակցությունն էլ ավելի մեծ թափ կստանա վաղը Երևանում բացվող հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանման կենտրոնի շնորհիվ»:

Վստահ եմ, որ պարոն նախագահի պետական այցն ամուր հիմքեր կստեղծի հայ-իտալական քաղաքական երկխոսությունն և բազմաոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար։

Շնորհակալություն:

***

Նախագահ Սերջիո Մատարելլայի հայտարարությունը

Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նախագահ Սարգսյանին, ում ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորեցի վերջին ամիսներին այս բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել նրան, հայկական հաստատություններին և հայ ժողովրդին՝ ինձ և ինձ ուղեկցող պատվիրակությանը ցուցաբերած այսքան ջերմ ընդունելության համար:

Իսկապես շատ ուրախ եմ կատարել Իտալիայի նախագահի՝ այս երկիր երբևէ կատարած առաջին այցը այսչափ նշանակալից հանգամանքներում, ինչպիսիք են Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակը և Երևանի հիմնադրման 2800-ամյակը:

Այս այցը կատարելու իմ ցանկությունը մեծ էր, և չափազանց ուրախ եմ այցի համար՝ հաշվի առնելով մեր ժողովուրդների միջև առկա հնամենի կապերը և մեզ միավորող վստահության և բարեկամության հարաբերությունները: Վստահ եմ, որ այս առիթը մեզ հնարավորություն կտա էլ ավելի ամրապնդելու մեր գերազանց համագործակցությունը և խորը բարեկամությունը:

Այս կապի մասին են վկայում հաճախակի տեղի ունեցող հանդիպումները, փոխանակումները, բազմաթիվ ոլորտներում համագործակցությունը, և դրա լավագույն խորհրդանիշն է մեր զինված ուժերի համատեղ հանձնառությունը Լիբանանում՝ երկու երկրների համար էլ բարեկամ երկրում, խաղաղության և կայունության համար, ինչպես նաև այլ երկրներում, օրինակ՝ Աֆղանստանում:

Նախագահ Սարգսյանի հետ քննարկել ենք մեր գերազանց երկկողմ հարաբերությունները և բավարարված ենք այդ հարաբերությունների աճող ինտենսիվությամբ և որակով:

Մեր երկկողմ հարաբերությունները մշակույթի ոլորտում արտացոլում են մեր բարեկամության առանձնապես խորը բնույթը:

Մենք շատ գոհ ենք համագործակցության ձեռք բերված մակարդակից, որին նպաստում են մեզ միավորող հազարամյակների պատմություն ունեցող շփումները և Իտալիայում հայկական սփյուռքի ներդրումը, որը բոլոր ժամանակաշրջաններում ունեցել է և այսօր էլ ունի որակապես բարձր հատկանիշներով օժտված բազում ներկայացուցիչներ:

Մեր հարաբերությունների՝ հատկապես մշակութային, հնագիտական և գիտական ոլորտներում կենսունակության մասին են վկայում նաև մի շարք նշանակալից ծրագրեր, որոնց կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները հասունացել են հենց այս այցի նախապատրաստման ընթացքում. ի նկատի ունեմ Մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային կենտրոնը, որի պաշտոնական բացումը վաղը պատիվ կունենամ իրականացնել Նախագահ Սարգսյանի հետ Ազգային պատկերասրահում: Մենք շատ ուրախ ենք, որ այս նախաձեռնության շնորհիվ կկարողանանք փոխանցել այս ոլորտում Իտալիայի ունեցած փորձը, և հուսով ենք, որ կենտրոնը կարևոր տեղ կզբաղեցնի հայ և ողջ տարածաշրջանի մշակութային ժառանգության արժևորման գործում:

Երևանի դպրոցներից մեկում բացվելու է նաև երկլեզու՝ հայերենով և իտալերենով ուսուցման բաժին, և այս կապակցությամբ վստահեցրեցի Նախագահ Սարգսյանին, որ մեր երկրից իտալերենի ուսուցիչ կգործուղվի՝ սկսած հենց գալիք ուսումնական տարուց:

Իր գործունեությունն է սկսելու նաև «Դանթե Ալիգիերի» կենտրոնի երևանյան կոմիտեն, դրան կավելանա նաև Իտալական հետազոտությունների ազգային կենտրոնի և Հայաստանի գիտության և կրթության նախարարության Գիտության կոմիտեի միջև գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ փոխըմբնման հուշագրի ստորագրումը:

Նախագահ Սարգսյանի հետ ընդգծեցինք գիտական համագործակցության կարևորությունը: Հուսով եմ, որ այն էլ ավելի կզարգանա, հատկապես աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի և մեր երկրների համալսարանների միջև գիտաշխատողների շարժունակության ծրագրերի շրջանակներում:

Նախագահ Սարգսյանի հետ կանգ առանք նաև առևտրատնտեսական հարաբերություններում առկա փոխլրացման հարցերին, ինչը ներկայացնում է մեր համագործակցության համար մեծ հնարավորություններ: Հայաստանում արդեն իսկ գործում են որոշ իտալական ընկերություններ, կան ընկերություններ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում. այդ հետաքրքրությունը շատ մեծ է ինչպես երկկողմ համագործակցության առումով, այնպես էլ պայմանավորված այն դերով, որ Հայաստանը կարող է ունենալ ավելի ընդարձակ տարածաշրջանում:

Նախագահ Սարգսյանին հաղորդեցի, և վաղը կհաղորդեմ նաև Վարչապետին, իտալական ընկերությունների՝ իրենց լավագույն փորձը, know how-ն, ինչպես նաև այն տարածաշրջանների, որտեղ այդ ընկերությունները գործունեություն են ծավալում, տնտեսական հյուսվածքին ինտեգրվելու իրենց կարողությունները փոխանցելու ամբողջական պատրաստակամության մասին:

Լեռնային Ղարաբաղի թեմայի վերաբերյալ նախագահ Սարգսյանին հայտնեցի այն մասին, որ Իտալիան՝ նաև որպես ԵԱՀԿ նախագահող, ինչի իրագործումը վերապահված է այստեղ ներկա Արտաքին գործերի նախարարին, մեծ կարևորություն է տալիս կայուն և տևական լուծում որոնելուն:

ԵԱՀԿ-ում այս նախագահության ընթացքում Իտալիան մտադիր է խթանել և նպաստել հակամարտության վտանգի տակ գտնվող բոլոր իրավիճակների համար նոր բանակցային ուղիների վերագործարկմանը՝ ի նպաստ ԵԱՀԿ տարածքում անվտանգության և կայունության:

1975 թվականին, Հելսինկյան կոնֆերանսից և նրա սկզբունքներից սկսած, Եվրոպան բռնեց խաղաղ համակեցություն, կայունություն և համագործակցություն ապահովելու դժվարին, հաճախ հակասությունների հետ բախվող ուղին. դրանք են ԵԱՀԿ գործունեության նպատակները:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մենք հաստատեցինք, թե որքան հաճախ են անմիջական շփումները օգտակար եղել լարվածությունը մեղմելու և բանակցությունները շարունակելու հնարավորությանն ընթացք տալու հարցում:
Հետևաբար ակնկալում ենք, որ բոլորի կողմից կլինի նոր քաղաքական կամք հակամարտությանը վերջ դնելու և ոչ թե ռազմական, այլ քաղաքական, տևական, կայուն և գոհացնող լուծում գտնելու համար:

Մենք աջակցել ենք և շարունակում ենք աջակցել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությանը՝ ուղղված հակամարտության խաղաղ լուծմանը՝ համընդհանուր ճանաչված հիմնարար սկզբունքների վրա, և ակնկալում ենք բանակցությունների դրական արդյունքներ:

Իտալիան մեծ ուրախությամբ է ողջունել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Մենք համարում ենք, որ այս համաձայնագիրը շատ օգտակար հարթակ է Հայաստանի և Եվրամիության միջև հետագա շահավետ և ներդաշնակ հարաբերությունների խորացման համար, որոնք կուղղորդեն դեպի մեր ժողովուրդների բարգավաճում և զարգացում՝ երկու կողմերի առաջնահերթությունների և կարիքների հարգմամբ:

Վստահեցրեցի Նախագահ Սարգսյանին, և այժմ էլ վստահեցնում եմ, որ մեր հաստատությունների կողմից կցուցաբերվի առավելագույն ուշադրություն համաձայնագրի վավերացման գործընթացին:

Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամությունը հնամենի է և խորը, և, ինչպես կարելի է արձանագրել համագործակցության բազմաթիվ ուղղություններից, այն ապագայում էլ միտված է հետագա զարգացման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում