Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ

«Երկիր ծիրանին» ընտրական նախագծի քննարկումը գնահատում է անբավարար

«Երկիր ծիրանի» կուսակցությունը ընտրական նախագծի քննարկումը գնահատում է անբավարար:

Այս առնչությամբ, կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«26.07.2018 թվականին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին քննարկում: Քննարկումը ղեկավարում էր Դանիել Իոնիսյանը:

Քննարկման ժամանակ խոսվեց այնպիսի բարեփոխումների մասին, որոնք իրենց բնույթով կոսմետիկ էին, որևէ էական հարց չէին լուծում: Քննարկումը ուղղված էր ընտրական օրենսգրքում իրականացվելիք այնպիսի փոփոխություններին և լրացումներին, որի շնորհիվ պետք է բացառվեն ընտրակեղծիքները, և ՀՀ քաղաքացիները ունենային հնարավորություն ազատվելու քաղաքական մենաշնորհից:

Քննարկմանը նաև մասնակցում էր «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որը հանդես եկավ իր առաջարկություններով և քննարկման արդյունքում ծագած հարցերով:

Շուրջ քառորդ դար գործող քաղաքական մենաշնորհը զրկել հայ ազգի հիմնական մասին քաղաքական որոշումների կայացման մասնակցային հնարավորությունից (ընտրելու և ընտրվելու իրավունքից), ուստի՝ այս համատեքստում «Երկիր ծիրանի» կուսակցությունը առաջարկեց, որպեսզի սփյուռքում ապրող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև արցախաբնակ հայությունը հնարավորություն ունենան ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև ներկայացվեց մեխանիզմներ առաջարկը իրագործելու համար:

Նիստը վարողը ուղղակի պատասխանեց, որ չեն կարող այդ ծրագիրը իրագործել, այսպիսով՝ զրկելով ՀՀ քաղաքացիներին սահմանադրությամբ ամրագրված իրավունքից:

Թվացյալ այս բարեփոխումները ուղղված են միայն ձևական պահանջներ բավարարելուն, մասնավորապես որոշվել էր, որ Հանրային հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակը պետք է ավելացվի, պարտավորեցվի վերջինիս բանավեճեր կազմակերպել և այլն:

Նիստը վարողը շարունակ կրկնում էր, որ նախկինում ընտրությունները անց են կացվել հանցավոր համաձայնության միջոցով: Սակայն այն հարցին, թե ինչ է արվում նախկինում այդ հանցավոր համաձայնության եկած անձինք քրեական պատասխանատվության ենթարկվեն՝ մասնավորապես Սերժ Սարգսյանը և Տիգրան Մուկուչյանը, պատասխան հնչեց, որ վերջինս իրավապահ մարմին չէ և հարցին պատասխանել չի կարող:

Իր զեկույցում նիստը վարողը ներկայացրեց «բարեգործությունը» քրեականացնող նախագծի մասին, սակայն «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցչի հարցին, թե երբ է ուժի մեջ մտնելու այդ նախագիծը՝ քաղաքապետի ընտրություններից առաջ, թե հետո, պատասխանեց, որ չեն հասցնի, և նախագծի ընդունումը կլինի քաղաքապետի ընտրություններից հետո:

«Երկիր ծիրանի» կուսակցությունն ընտրական նախագծի այս քննարկումը գնահատում է անբավարար: Տարիների շարունակ կուտակված ու բազմիցս բարձրաձայնված ընտրակեղծիքների հիմնարար լուծման ընթացակարգը, բանալին այդպես էլ նիստի շրջանակներում չգտնվեց, ավելին արձանագրվեց՝ կոծկման, անորոշության քաղաքականություն: «Ռեինկարնացիա» անվան տակ կայացած քննարկումը պարզապես ևս մեկ անգամ փաստեց, որ նախկին գորշ իրողություններից, գործելակերպերից դեռևս չենք ձերբազատվել և ընտրական նախագծի մեջ հիմնարար փոփոխություններ կատարելու համար հարկավոր են քաղաքական բարձր ունակությունների և մտահորիզոնի տեր անձինք:

Լավ դիմահարդարում ստացած նիստերից ու որոշումներից հանությունը և քաղաքական շատ գործիչներ ձանձրացել են, ժամանակն է լուրջ, գործուն, ազդեցիկ, նպատակային քայլերի՝ առանց ժամավաճառ լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում