19-ամյա հնդկուհի Ռուփան աշխատում է Բանգլադեշի հասարակաց տներից մեկում՝ գրում է Daily Mail-ը:

Ռուփային 11 տարեկանում ամուսնացրել են իրենից երեք անգամ տարիքով մեծ տղամարդու հետ: Կարճ ժամանակ անց նրա ամուսինը մահացել է դժբախտ պատահարից, և աղջիկը երեխայի հետ մնացել է մենակ և անպաշտպան: Ծնողները հրաժարվել են ընդունել Ռուփային:

Աշխատանք գտնելու հույսով Ռուփան մեկնել է Դաքա և ընկել թրաֆիգինգով զբաղվողների ձեռքը: Շուտով նա հայտնվել է հասարակաց տանը, որի տերերը կերակրել են նրան հորմոններով, որպեսզի աղջիկը շուտ հասունացած տեսք ունենա, այնուհետև վախեցրել են աղջկան և ստիպել, որ ոստիկանությանը ցուցմունք տա, որ չափահաս է և իր կամքով է եկել հասարակաց տուն:

Այժմ Ռուփան ստիպված է օրական 10-12 այցելու ընդունել: Նա երազում է փրկագնի համար անհրաժեշտ գումարը հավաքել և դուրս գալ այդտեղից, թեպետ չի հավատում, որ դա հնարավոր է:









































