Ռուսական պատժամիջոցները կործանել են Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլի գիտական կարիերան։ Այս մասին MSNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է նախկին դիվանագետը։
«Ես շուրջ 30 տարի պրոֆեսոր էի, իմ գրեթե բոլոր հետազոտությունները Ռուսաստանի մասին էին։ Ես այլևս չեմ կարող Ռուսաստանի մասին ուսումնասիրություններ անել»,-հայտարարել է նա։
Նա հավելել է, որ Մոսկվայի պատժամիջոցների ցանկում է և մտահոգվում է, որ Ռուսաստանն իրեն կարող է սկսել հետապնդել Ինտերպոլի միջոցով։
Ռուսաստանի ԱԳՆ տվյալներով՝ Մաքֆոլի Ռուսաստան մուտքն արգելված է «Վաշինգտոն-Մոսկվա հարաբերություններին նպատակաուղղված վնասի պատճառով»։









































