Սամարղանդում STV մասնավոր հեռուստաալիքի աշխատանքները կասեցվել են հուլիսի 21-ին ամերիկյան «Ես լեգենդ եմ» ֆիլմի և «Նրբերշիկային խնջույք» մեծահասակների համար մուլտֆիլմի ցուցադրությունից հետո։ Այս մասին հուլիսի 28-ին տեղեկացրել են Ուզբեկստանի մամուլի և տեղեկատվության գործակալության մամլո ծառայությունից։

Նշված ստեղծագործությունները ներառված են այն ֆիլմերի ցանկում, որոնք չեն թույլատրվում երկրում ցուցադրության համար։

Նշվում է, որ STV հեռուստաալիքի աշխատանքները հուլիսի 27-ին դադարեցվել են անորոշ ժամանակով։








































