Շատերը հոբբի ունեն և աստղերն էլ բացառություն չեն։ Օրինակ, Շերը ուլունքագործությամբ է տարվում՝ ֆիլմերում նկարահանումների ընդմիջումներին։ Այս մասին հաղորդում է showdream.org կայքը։ Աստղի խոսքերով՝ ինքը զարդեր է պատրաստում, որոնք հետո ընկերներին է նվիրում։
«Ես շատ եմ սիրում ուլունքագործությունը։ Ես 12 սանտիմետրանոց ականջողեր եմ պատրաստում ընկերուհիներիս համար»,– խոստովանել է երգչուհին։

Մի անգամ Շերը իր Twitter-ում նույնիսկ գրել է, որ տարվել է ուլունքագործությամբ դեռ 1960-ական թվականներից։ Առաջին անգամ նա սկսել է գործել իր տղայի համար, իսկ հետո դա արդեն հոբբի է դարձել։
Ցավոք, իր ստեղծագործությունները նա չի ցուցադրում հանրությանը։ Մնում է միայն հուսալ, որ երբևէ նա ամեն դեպքում դա կանի։









































