Հրապարակվել է նոր հոլիվուդյան «Որսորդ մարդասպանը» ֆիլմի թրեյլերը, որտեղ ամերիկացի զինծառայողները «կանխում են Երրորդ համաշխարհային պատերազմը՝ փրկելով Ռուսաստանի նախագահին»։ Տեսանյութը հրապարակվել է՝ Lionsgate Movies ընկերության YouTube-ի ալիքում։
Ֆիլմն ամերիկյան սուզանավի անձնակազմի մասին է, որը գտնվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում։

Հանձնարարություն կատարելիս զինծառայողներն իմանում են, որ Ռուսաստանում ռազմական հեղաշրջում են ցանկանում իրականացնել։ Գլխավոր չարագործը երկրի պաշտպանության նախարարն է։
Անձնակազմը որոշում է փրկել Ռուսաստանի նախագահին՝ հակառակ պարագայում աշխարհակարագը կփլուզվի և Երրորդ համաշխարհային պատերազմ կսկսվի։

Հրապարակվելուց հետո երկու օրվա ընթացքում թրեյլերը 1․3 մլն դիտում է հավաքել։
Գլխավոր դերակատարները Ջերալդ Բաթլերը և Հարի Օլդմենն են։





































