Tuesday, 30 06 2026
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ

Հայաստանում քաղաքական որոշումներով այլևս մարդ չեն դատելու․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Կառավարության ղեկավարը հանդիպել է ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայազգի մի քանի տասնյակ գործարարների հետ:

«Ուզում եմ բոլոր գործարարներին հրավիրել Հայաստան՝ ծավալելու տնտեսական գործունեություն, ինչի համար նախկինում եղած բոլոր խոչընդոտները վերացված են և գոյություն չունեն: Կարևոր է մեկ այլ արձանագրում. այդ խոչընդոտների մեջ ամենակարևորը թերևս եղել է և տեղ-տեղ շարունակում է մնալ կոռուպցիան, չնայած ընդհանուր առմամբ, ասում են, որ ՀՀ-ում այլևս կոռուպցիա չկա, դրանք մնացորդային երևույթներ են: Վստահեցնում եմ՝ այսօր ակտիվ պայքար է գնում կոռուպցիայի դեմ, որը շարունակվելու է»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարն առնչություն է ունենում որոշ ընկերությունների հետ և կառավարության համար կարևոր է, որ այդ պայքարը չընկալվի և չմեկնաբանվի որպես արշավ ընդդեմ բիզնեսի: «Մեզ համար կարևոր է, որ հստակ գծենք այդ գիծը, որ մեր պայքարը չի կարող լինել ընդդեմ բիզնեսի: Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը, դա ասելով՝ հասկանում ենք ոչ միայն այն, որ պետական որևէ մարմին չի կարող ներդրումը փոշիացնել, այլև նկատի ունենք, որ որևէ մեկը չի կարող փայ մտնել, այդպիսի երևույթները բացառում ենք»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ներդրումների հարցում կառավարությունն ընդամենն ունի մեկ պայման. ակնկալվում է, որ բիզնես գործունեությունը լինի օրինական: Վարչապետի խոսքով՝ պետությունը շահագրգիռ է նոր աշխատատեղերի ստեղծմամբ և պետական եկամուտների աճով: «Վարչապետ ընտրվելուց հետո մեկ շաբաթ անց գործարարների հետ հանդիպումներում պաշտոնապես հայտարարել եմ, որ տվյալ պահից ցանկացած բիզնես ազատվում է կոռուպցիոն որևէ պարտավորությունից: Նաև այս առումով բացառում եմ, որ որևէ ընկերության նկատմամբ տեղային մակարդակով որևէ ձևով կփորձեն միջամտություն ցույց տալ»,– ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում