Երևանի «Փյունիկի» 5 լեգիոները՝ դարպասապահ Անդրիյա Դրագոևիչը, պաշտպաններ Բակար Բալդեն ու Բորիս Կադիոն, հարձակվողներ Մոհամեդ Կոնատեն ու Դրիսսա Դիարասսուբան արդեն Ղազախստանի Կոստանայ քաղաքում են և կարող են մասնակցել այսօր ժամը 19-ին կայանալիք Եվրոպա լիգայի խաղարկության երկրորդ փուլի «Տոբոլի» հետ մրցավեճին:
Հիշեցնենք, որ այս ֆուտբոլիստները վիզա չստանալու պատճառով մրցավայր չէին մեկնել: Նրանց վիզաներ տրամադրվել է միայն երեկ ժամը 20-ին: Ըստ ղազախական կողմի նման խնդիր առաջացել է հայկական ակումբի վիզա ստանալու փաստաթղթերն ու դիմումն ուշացնելու պատճառով:
Ըստ ղազախական ԶԼՄ-ների 5 լեգեոներներին «Փյունիկին» միանալուն աջակցել է «Տոբոլ» ակումբը, Ղազախստանի միգրացիոն ոստիկանությունն ու Կոստանայի շրջանի ադմինիստրացիան:







































