Բանակում կան կոռուպցիոն ռիսկեր ձեռքբերումների հետ կապված: Այս մասին, այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Կոռուպցիոն ռիսկեր կան, որոնք կազմակերպչական բնույթի են եղել, բայց դրա դեմ պայքարը շարունակական գործընթաց է»,-նշել է նախարարը:









































