Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար Ջերեմի Հանթը նշել է, որ վտանգ կա, որ ԵՄ-ից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան կմնա առանց ԵՄ-ի հետ առևտրային գործարքի: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նա նաև ավելացրել է, որ բրիտանական հանրությունը Բրյուսելին կմեղադրի ԵՄ-ից դուրս գալու հետ կապված քաոսային վիճակի համար: Հանթը նշել է, որ նման սցենարը մի ամբողջ սերնդի հասարակության կողմից համապատասխան վերաբերմունք կձևավորի ԵՄ-ի նկատմամբ:
Բեռլին կատարած իր առաջին այցելության ժամանակ նախարարը նշել էր, որ Գերմանիան «աշխարհում Բրիտանիայի ամենալավ բարեկամներից մեկն է» և իրենք կիսում են միջազգային իրավունքների հանդեպ պարտավորությունները:










































