ԱՄՆ կիբերհրամանատարության ղեկավար գեներալ Փոլ Նաքասոնեն հայտարարել է, որ գերատեսչությունում Ռուսաստանին հակազդելու հատուկ խումբ է ստեղծվել։
Այս մասին գեներալը հայտարարել է Կոլորադոյում տեղի ունեցած անվտանգության ֆորումում։ Նա նշել է, որ կիբերտարածությունում Ռուսաստանը մեծ հնարավորությունների է տիրապետում, որոնց ԱՄՆ-ն «պետք է դիմակայի»։
«Ես ռուսական փոքրիկ խումբ եմ ստեղծել։ Դա ներառում է այն, ինչ հետախուզական հանրությունն անում է 2016-2017-ից ի վեր»,-ասել է Նաքասոնեն։







































