Վրաստանի ԱԳՆ–ն անօրինական է որակել Սիրիայի և Հարավային Օսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը,– գրում են տեղի ԶԼՄ–ները։
«Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի կողմից Վրաստանի օկուպացված տարածքների այսպես կոչված անկախության ճանաչումը և դրանց հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը որևէ իրավական ուժ չունեն»,– ասվում է Վրաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Նախարարությունում նաև հայտարարել են, որ «ավելի վաղ միջազգային հանրությունը խստորեն դատապարտել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման վերաբերյալ սիրիական կառավարության որոշումը»։










































