Մեկնարկը տրվել է, գործընթացը սկսվել. Հայաստանի հանարապետությունը վերացրել է այդ ճանապարհի գլխավոր խոչընդոտներից մեկը՝ նախորդ իշխող համակարգը: Հաջորդ քայլը մտածողության ներքին խոչընդոտները վերացնելն է, ներքին խանգարիչները, որոնց վրա հենված էր նախորդ համակարգը:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ճարտարապետ, փիլիսոփայական էսսեների հեղինակ Միսակ Խոստիկայնն ընդգծեց. «Մտածողությունը կապված է պրակտիկայի, կենսաձևերի, տեխնոլոգիաների հետ: Մեր կյանքը կախված է մեր մտածողությունից, բայց դա փոխադարձ կապ է:
Մինչև այսօր մենք հասկացել ենք հայտնի փիլիսոփաների մշակած սկզբունքը՝ պետք է շարժվել օրենքով, եթե համաձայն չես՝ պետք է պայքարես այդ օրենքի դեմ, բայց քանի դեռ չի փոխվել, շարունակում ես այդ օրենքով գնալ: Կարծում եմ՝ այս նոր՝ թվայնացված ժամանակաշրջանում կարող են հասարակության համար առաջնորդվելու ուրիշ հնարավորություններ լինել: Կա մի նրբություն՝ թագավորն իր գրած օրենքով չի շարժվում»:
Խոստիկյանի դիտարկմամբ՝ իշխանափոխությունը դարձավ իրողություն, քանի որ տեղի ունեցավ իշխանության այն աստիճանի բևեռացում, որ շուռ եկավ. Նրա խոսքով՝ չկար օպոզիցիա, ոչ մի բան չկար, և ուժային հարաբերությունը եկավ հասավ այն աստիճանի, որ ինքն իրեն շուռ եկավ:
«Իշխանությունը առանձնապես բովանդակային խնդիրների մեջ չի մտնում»,- ընդգծեց Խոստիկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































