Հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը գերել է համացանցի օգտատերերին տեսանյութով, որտեղ նա շփվում է իր նորածին դստեր հետ։ Հայտնի դերասանը երրորդ անգամ է հայր դարձել և վայելում է այդ դերը։ Instagram-ի իր էջում Դուեյն Ջոնսոնը կիսվել է իր փոքրիկի հետ սրտառուչ տեսանյութով։
Հոլովակում դերասանը երեխային հարցեր է տալիս հոր մասին, իսկ փոքրիկը «պատասխանում է»։ Տեսանյութը մի քանի ժամում 10,5 միլիոն դիտում է հավաքել։
Ջոնսոնը հերթական անգամ հայր է դարել 2018 թվականի ապրիլի 17-ին, դստեր անունը Տիանա Ջա են դրել։ Տեսանյութում դերասանը խաղում է աղջկա հետ, նրան հարցեր տալիս, թե ով է աշխարհի ամենահմայիչ, ամենալավ և ամենախելացի հայրիկն։









































