Ամազոնի անտառներում տեսագրել են միայնակ բնիկին, որն իր ցեղի վերջին ներկայացուցիչն է։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Շուրջ 50-ամյա տղամարդը 22 տարի է միայնակ է ապրում։ Այդ ընթացքում նրան չի հաջողվել այդքան մոտիկից տեսագրել։
Հնդկացիների ազգային ֆոնդի տարածաշրջանային կոորդինատոր Ալտաիր Ալգուերայի խոսքով՝ մշտական ֆիզիկական ակտիվության պատճառով տուզեմը լավ առողջություն ունի։
«Նրա մոտ ամեն ինչ լավ է, նա որսորդությամբ է զբաղվում և պապայա ու եգիպտացորեն աճեցնում»,-նշել է նա։
Տուզեմը նետի օգնությամբ եղնիկ է որսում։ Նա նաև թակարդ-փոսեր է փորում՝ հատակին սայրեր դնելով։
Հայտնի է, որ նրա ցեղը 1970-1980-ականներին սկսել են ոչնչացնել անտառահատները և ֆերմերները։ Հինգ մարդուց բաղկացած վերջին խմբին սպանել են 1995-ին, սակայն մեկ տղամարդու հաջողվել է ողջ մնալ։








































