Քիմ Քարդաշյանն իր նոր՝ KKW Beauty օծանելիքի վաճառքի արդյունքում հինգ րոպեում հինգ միլիոն դոլար է վաստակել։ Այս մասին հաղորդում է TMZ–ը։
37-ամյա հեռուստաաստղի օծանելիքի շարքում երեք բույր են ներառված. Kimoji Cherry, Kimoji Peach и Kimoji Vibes։ Քարդաշյանը ոչ մի դոլար չի ծախսել օծանելիքի գովազդի վրա, սակայն այն իր երկրպագուների մոտ խուճապային պահանջարկ է առաջացրել։

Որպես միակ մարքեթինգային քայլ՝ նա մի քանի նմուշ է ուղարկել իր քույրերին և հայտնի ընկերներին, որոնք նվերը հրապարակել են Instagram-ի իրենց էջերում։
KKW Beauty բրենդը հիմնադրվել է Քիմ Քարդաշյան–Վեսթի կողմից՝ 2017 թվականի հունիսին։ Առաջին ապրանքները եղել են կոնտուրինգի միջոցներն ու «հայլայթերները»։ Վաճառքի հենց առաջին օրը ապրանքանիշը 14 միլիոն դոլար հասույթ է ստացել վաճառքից։









































