Thursday, 25 04 2024
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe

Ռուսական քաղաքականության հերթական սպառնալիքը. Վտանգավոր իրավիճակ՝ Ղարաբաղում

«Հայկական սահմաններին հրադադարի ռեժիմի խախտման վիճակագրությունը բավականին ցածր է, սակայն լարված է ռազմաքաղաքական իրավիճակը:

Կուտակումներ կան շփման գոտում, ունենք ադրբեջանական որոշ ստորաբաժանումների կուտակումներ, այդպիսի իրավիճակ ունեինք ապրիլյան պատերազմից առաջ, իսկ Նախիջևանի հետ սահմանին մենք ունենք որոշակի ապակառուցողական գործողություններ Ադրբեջանի կողմից»,- կիրակի օրը կայացած ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հարցին։

«Ռազմաքաղաքական իրավիճակը բավականին լարված է, սակայն ես նկատի չունեմ սահմանին կոնկրետ խախտումները, որովհետև եթե զուտ վիճակագրությամբ նայենք, ապա հրադադարի ռեժիմի խախտումները մեծ չեն: Զինվորականներն ասում են, որ ունեն սանդղակ, որը չափանիշ է, և այդ սանդղակից վերև խախտումները վտանգավոր են, իսկ սանդղակից ներքև խախտումները վտանգավոր չեն: Իմ՝ վարչապետ դառնալուց հետո այս սանդղակից շատ քիչ վերև մաքսիմում չորս դեպք է եղել, բայց ռազմաքաղաքական իրավիճակն է լարված: Դուք տեսնում եք, որ Ադրբեջանն ագրեսիվ հայտարարություններ է անում, և իմ հրամանն է ծայրահեղ զգույշ լինել և պատրաստ լինել Ադրբեջանի կողմից ցանկացած պրովոկացիայի ցանկացած պահի»,- ասել է Փաշինյանը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ անգամ է գրեթե նույն կերպ պատասխանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության մասին հարցին։ Նրա ընդհանուր մոտեցումն այն է, որ թեև կա որոշակի լարվածություն, սակայն իր վարչապետության ամիսներին այն ավելին չէ, քան դրանից առաջ։ Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններով հասկանալիորեն փորձում է հանգստացնել հասարակությանը, զերծ պահել հնարավոր խուճապից։

Իրականում, սակայն, Ղարաբաղյան հակամարտության գործընթացում իրադրությունը կամ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է բնորոշել, ռազմաքաղաքական իրավիճակը իսկապես լարված է, և դա պայմանավորված չէ միայն ադրբեջանական զորքերի կուտակումներով կամ հրադադարի ռեժիմի խախտմամբ։ Շատ ավելի լուրջ է իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության առումով՝ կապված միջազգային համատեքստի հետ։

Վերջին շաբաթների, ամիսների բազմաթիվ իրադարձություններ վկայում են առնվազն այն քարոզչական ֆոնի մասին, որը միջազգային մի շարք խաղացողներ փորձում են ստեղծել Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ Սպառնալիքները բխում են առաջին հերթին ու առավելապես Ռուսաստանից։ Նախ՝ անցած ամիս ռուս քաղաքական գործիչներից, փորձագետներից բաղկացած մի խումբ այցելեց Ադրբեջան ու ապրիլյան պատերազմի օրերին գրավված Լելե-Թեփե բարձունքում հանդես եկավ հակահայկական հայտարարություններով, որոնց հիմքում ընկած էր ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու դրույթը։ Հայտնի ռուս ազգայնական Ալեքսանդր Դուգինը հայտարարեց, որ մինչև հեղափոխությունը ՀՀ նախկին ղեկավարությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, պարտավորվել է Ադրբեջանին հանձնել հինգ շրջաններ, ինչի դիմաց վերջինս ստացել է ՀՀ վարչապետի պաշտոնում իշխանությունը պահելու Ռուսաստանի աջակցությունը, սակայն թավշյա հեղափոխությունը խափանել է այդ ծրագիրը։

Դուգինի այս հայտարարությունից օրեր անց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարեց, որ Ռուսաստանը ցանկանում է և կողմ է Ղարաբաղյան հարցի «փուլային կարգավորմանը»։ Իսկ Ռուսաստանը, հայտնի է, «փուլային կարգավորում» ասելով նկատի ունի «Լավրովի պլանը», որով նախատեսվում է Ադրբեջանին հանձնել հինգ շրջաններ և որևէ անվան տակ ռուսական զորքեր տեղակայել ղարաբաղյան գոտում։

Այս հայտարարություններից հետո հուլիսի 11-ին Բրյուսելում կայացավ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ առաջին անգամ ներառվեց «սուբստանտիվ բանակցություններ» ձևակերպումը, ինչի մասին մշտապես խոսել է ադրբեջանական կողմը՝ դրա տակ նկատի ունենալով առաջին հերթին ազատագրված տարածքների ու փախստականների վերադարձը։

Այս իրադարձություններին զուգահեռ հատկապես ռուս փորձագետները, իրար հերթ չտալով, հարցազրույցներ են տալիս ու խոսում պատերազմի վերահաս վտանգի ու դրա անխուսափելիության մասին։ Այսինքն՝ մի կողմից՝ կրկին շրջանառության մեջ է դրվում «փուլային տարբերակի» անփոխարինելիության մասին թեզը, մյուս կողմից՝ Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սկսելու վտանգը։

Հանրային գիտակցությանն ուղղված այդ ուղերձների նպատակը հետևյալն է՝ եթե չեք ցանկանում նոր պատերազմ, նոր տարածքային ու մարդկային կորուստներ, համաձայնեք փուլային տարբերակին՝ ազատագրված տարածքների վերադարձ՝ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ անորոշ հեռանկարի դիմաց։ Սա մեծ հաշվով ռուսական գիծն է, որը, դատելով համանախագահների վերջին հայտարարությունից, կարող է որոշակի կոնսենսուսի արժանանալ նաև արևմտյան համանախագահների կողմից։

Այսինքն՝ իրականում ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, լարված է ավելի, քան օբյեկտիվ պատճառներից ելնելով ներկայացնում է ՀՀ վարչապետը։

Ստեղծված իրավիճակին դիմակայելու ի՞նչ ռեսուրսներ ունի հայկական կողմը, որքանո՞վ է Հայաստանի պետական, քաղաքական համակարգը պատրաստ համարժեքորեն արձագանքելու նման սպառնալիքներին։ Այս հարցերի պատասխաններն այնքան էլ հուսադրող չեն թվում, քանի որ հիմա Հայաստանում միանգամայն այլ քաղաքական օրակարգ է գերակայում, պատերազմին պատրաստ լինելու՝ հանրայնորեն ու պետականորեն պատրաստ լինելու անհրաժեշտությունը կարծես մղվել է երկրորդ պլան՝ իր տեղը զիջելով ներքին դիտարժան զարգացումներին։

Պետական կառավարման համակարգում թերևս միայն բանակն է, որը, ինչպես միշտ, համարժեք է արձագանքում իրադարձություններին և կատարում է պատերազմին դիմագրավելու և պատերազմին պատրաստ լինելու իր ամենօրյա պարտականությունները։ Անում է դրանից ավելին, ինչպես, օրինակ, անցած շաբաթ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ներկայացրած տեսլական-հայեցակարգը՝ զինված ուժերի զարգացման վերաբերյալ։

Պետական կառավարման այլ համակարգերի կողմից, ցավոք, նույն համարժեքությունը չի նկատվում։ Խոսքը նաև ու առաջին հերթին դիվանագիտության մասին է, որը ստեղծված իրավիճակում ամենօրյա ռեժիմով պետք է աշխատեր մեզ համար աննպաստ միջազգային ֆոնը չեզոքացնելու և վտանգները վերացնելու ուղղությամբ՝ առաջին հերթին Ռուսաստանի հետ աշխատանքի միջոցով, Հայաստանի ու տարածաշրջանի համար «փուլային տարբերակի» անթույլատրելիությունը Ռուսաստանի համապատասխան ատյաններ ու շրջանակներ հասցնելով։

Դիվանագիտական կորպուսի կողմից նման աշխատանքի վկայություններ չկան, և սա այնքան էլ այն դեպքը չէ, որ հնարավոր է դա քողարկել գաղտնիության, աշխատանքի ստվերային լինելու մասին պնդումներով, քանի որ այդ աշխատանքը, եթե անգամ ստվերային, պետք է ունենար արդյունքներ։ Մինչդեռ մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ անվստահության շարունակող մեծացում, ինչը արտահայտվում է նաև կոնկրետ ռազմաքաղաքական հարցերում. մինչև այսօր դեռևս որևէ տեղաշարժ չկա տարեսկզբին Ռուսաստանի կողմից խոստացված 100 միլիոն դոլարի սպառազինության վարկի ուղղությամբ։

Այս իրավիճակն ունի նաև վտանգներ՝ կապված Հայաստանի ներքին խնդիրների հետ։ Առաջիկայում Հայաստանը թևակոխելու է ընտրական գործընթացների շրջափուլ, ինչը նշանակում է, որ մի կողմից՝ պետական կառավարման համակարգն է զգալի մասով զբաղված լինելու ընտրությունների անցկացմամբ, մյուս կողմից՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մի մասն է նախկին իներցիայով փորձելու արժանանալ Ռուսաստանի հավանությանը՝ չխորշելով դրա դիմաց խոստանալ քաղաքական օրակարգում պահել «փուլային տարբերակի» հարցը։

2016 թվականի ապրիլին Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ոչ համարժեք պետական քաղաքականության, նույն Ռուսաստանից բխող վտանգները համարժեքորեն հաշվի չառնելու դիմաց վճարել են անդառնալի գին՝ 100-ից ավելի զոհերի ու տարածքային կորուստների տեսքով։ Ըստ ամենայնի, այդ պատմությունից դեռևս խորը հետևություններ չեն արվել։ Իսկ պատմությունը, ինչպես հայտնի է, կրկնվելու սովորություն ունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում