Friday, 05 06 2026
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է

Գործնական օրակարգ ու բովանդակային մոտեցում. Արմեն Գրիգորյանն այլևս Մոսկվայի համար խնդիր չէ՞

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով հուլիսի 6-ին գտնվում էր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում և ելույթ է ունեցել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը: Արմեն Գրիգորյանը հուլիսի 7–ին հանդիպում-աշխատանքային նախաճաշ է ունեցել «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության ներկայացուցիչների հետ: Արմեն Գրիգորյանը հանդիպման ընթացքում պատմել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպման արդյունքների մասին, կարևորելով նման հանդիպումները և Ռուսաստանի հետ համագործակցությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշեց՝ Հայաստանի անվտանգության խորհուրդը սահմանադրական բարեփոխումներից հետո կարևոր նշանակություն է ստացել և կարևոր է, որ ժամ առաջ անվտանգության խորհրդի քարտուղարությունը լիարժեք ձևավորվի և համագործակցության ծրագիր ունենա գործընկեր երկրների համանման կառույցների հետ։ «Առաջին հերթին նկատի ունեմ հարևան երկրները՝ Ռուսաստան, Վրաստան, Իրան։ Հաշվի առնելով Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմաքաղաքական և տնտեսական համագործակցության ծավալներն ու պայմանագրային հիմքը՝ կարևոր է, որ անվտանգության խորհրդի նոր քարտուղարը համապատասխան հարաբերություններ հաստատի իր ռուս գործընկերոջ հետ»,- ասաց Նավոյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Արմեն Գրիգորյանի այցը Մոսկվա ճանաչողական բնույթ ուներ, բայց միևնույն ժամանակ կարևոր է, որ այցը տեղի է ունենում Հայաստանում իրականացված հեղափոխությունից հետո։ «Բնական է, որ առայժմ երկուստեք զգուշություն կա միմյանց նկատմամբ. Ռուսաստանի կողմից Հայաստանի նոր կառավարությունը ամողջությամբ ընկալելու, նաև Հայաստանի կառավարության կողմից Ռուսաստանն ամբողջապես ընկալելու հետ կապված։ Հաշվի առնելով Ռուսաստանի հետ հարաբերությունների նշանակությունը թե՛ արտաքին քաղաքականության և թե՛ անվտանգության հետ կապված՝ անթույլատրելի է, որպեսզի հիմնական ինստիտուտների մեջ որոշակի վակուում առաջանա։ Երբ հայ-ռուսական հարաբերություններում կար վակուում 2011-2013 թվականներին, սկսվեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացը»,- նկատեց նա։

Յուրի Նավոյանի կարծիքով՝ հիմա խնդիրն այն է, թե մեր պաշտոնյաները իրենց ռուս գործընկերների հետ ինչ խորությամբ հարաբերություններ կհաստատեն. «Ասեմ, որ մինչև Արմեն Գրիգորյանի՝ Մոսկվա կատարած այցը ես 2 անգամ եղել եմ Երևանում և հանդիպել եմ նրան, մենք բավականին մանրամասն քննարկել ենք ընդհանուր փաթեթը, իսկ այցի նախօրեին՝ կոնկրետ օրակարգային հարցեր։ Մենք բարձրացրել ենք այն բոլոր հարցերը, որ մեզ մտահոգում են իբրև հայկական կազմակերպություն՝ սահմանների անվտագություն, ակտիվ արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտություն, ռազմարդյունաբերական համալիրի համագործակցություն, մեր հանդիպման ընթացքում կային նշված թեմաների շուրջ կոմպետենտ մարդիկ։ Իսկ Արմեն Գրիգորյանն էլ ներկայացրեց այն առաջնահերթությունների լուծման մեխանիզմները, որոնք հուզում են բոլորին»։

Անդրադառնակով Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպմանը, մեր զրուցակիցը կարևոր է համարում մեկ պայմանավորվածություն. «Երկու անվտանգության խորհուրդների քարտուղարությունների միջև համագործակցության պլանի մշակումն ու ստորագրումն է, որը ուղղված է 2019-2022 թվականների համագործակցությանը։ Մենք գիտենք, որ Ռուսաստանն ունի բազմաթիվ տեխնիկական հնարավորություններ, և նման համագործակցության պլանի դեպքում հնարավոր կլինի Հայաստանի համապատասխան ուղղություններում ընդգրկել Ռուսաստանի ռազմատեխնիկական հնարավորությունները՝ զենքի, զինատեսակներից սկսած մինչև մյուս կորպորացիները, որոնք հանգիստ կարող են Ռուսաստանում աշխատել։ Շատ կարևոր է, որ այս մակարդակում ճիշտ հարաբերություններ ձևավորվեն՝ փորձելու ենք մասնագիտական, գործնական առաջարկներով նպաստել այդ հարաբերությունների զարգացմանը»։

Ռուսաստանյան մամուլում Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության, կառավարության կադրային նշանակումների մասին ամենատարբեր մեկնաբանությունները եղան, թիրախում հենց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունում աշխատելու և իր արևմտամետ աշխարհաքաղաքական հայացքներով հայտնի լինելու հետ կապված։ Անդրադառնալով այդ մեկնաբանություններին, Յուրի Նավոյանը նշեց. «Ես չէի ուզենա իջնել այդ կարգի մեկնաբանութունների մակարդակին։ Հայաստանում էլ շատ բան է գրվում Ռուսաստանի, տարբեր նախարարությունների, նախարարների մասին, ավելի շատ, քան ռուսական մամուլում Հայաստանի մասին։ Կուզենայի ընդհանրացնել երևույթը։ Խնդիրը Արմեն Գրիգորյանը կամ նրա անձը չէ, խնդիրը, նկատելի է մի երևույթ, որը որոշակի օբյեկտիվ հիմքեր ունի՝ փոխադարձ ընկալելի լինելը միմյանց համար։ Դեռ Հայաստանի կառավարության անդամները Ռուսաստանը ճանաչելու, Ռուսաստանի ուղղությամբ իրենց օրակարգը ձևավորելու խնդիր ունեն, և ռուսական կողմը իրենց գործընկերներին ընկալելու խնդիր ունի․ սա է պատճառը, որ մենք, իբրև կազմակերպություն, շատ հարցերում նախաձեռնում ենք, որպեսզի տարբեր ուղղություններով այդ շփումները հնարավորինս շուտ լինեն և ճանաչողական բնույթից ժամ առաջ վերածվեն նաև գործնական հարաբերությունների։ Մինչև հիմա երկու անգամ վարչապետի՝ աշխատանքային այց է եղել, և մեկ այց՝ անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից, պետք է շղթան շարունակել, ավելի ընդլայնվել պաշտպանության նախարարության, մյուս գերատեսչությունների ուղղություններով, այսինքն՝ այն բոլոր ուղղություններով, որոնք բխում են մեր պետական շահից։ Այդ կարգի մեկնաբանությունների լավագույն փարատումը գործնական օրակարգն ու բովանդակային գործունեությունն է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում