Tuesday, 30 06 2026
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը

Յո երթաս, Եվրոպա. Նիկոլ Փաշինյանի հստակ ուղերձը

Եթե Եվրոպան չի համապատասխանեցնում Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը այն ոգևորված հայտարարություններին, որ անում է Հայաստանում վերափոխումների ու թավշյա հեղափոխության հաղթանակի կապակցությամբ, ապա այդ դեպքում արժե, որ նվազեցնեն այդ ոգևորված հայտարարությունների տոնը: Այս հայտարարությունը Բրյուսելի օդանավակայանում այցի ավարտին հնչեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մասին, որ Հայաստանը որպես խնդրող կամ հայցվոր չէ, որ նայում է դեպի Եվրոպա, այլ որպես գործընկեր, ու ըստ այդմ՝ ակնկալում է առարկայական փոփոխություն գործընկերության ծավալի և դինամիկայի հարցում, որ ըստ տրամաբանության պետք է բխի Հայաստանում ժողովրդավարական վերափոխման գործընթացից:

Նիկոլ Փաշինյանը Բրյուսել այցի ավարտին ըստ էության բարձրացնում է այն հարցը, որ մենք մատնանշել ենք նրա՝ Բրյուսել այցից առաջ: Փաշինյանի առաջին այցը պարտավորեցնող է ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան Հայաստանի նոր իշխանության համար, որքան Եվրամիության: Որովհետև Հայաստանի նոր իշխանությունն ըստ էության նույնիսկ արդեն արել է իր քայլը՝ արդեն Հայաստանում ձևավորել է ժողովրդական, լեգիտիմ իշխանություն, որը պայքարում է կոռուպցիայի դեմ՝ գործով, ոչ թե խոսքով, որը սկսել է Ընտրական օրենսդրության բարեփոխումների գործընթաց, որը ձևավորում է հավասար մրցակցություն թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ասպարեզում: Ահա այն օրակարգը, որը տարիներ շարունակ եղել է Հայաստան-Եվրամիություն հարաբերության առանցքում, համենայնդեպս՝ հայտարարությունների մակարդակում, և որը Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի առանցքում է: Հետևաբար այժմ քայլի հերթը ըստ էության Եվրամիությանն է, որը պետք է ցույց տա, որ իր համար իր իսկ հռչակած բարեփոխումները ունեն էական նշանակություն և բերում են քաղաքականության, վարքագծի էական տարբերության: Ընդ որում, այստեղ հարցը կամայականությունը չէ, թե՝ մենք արել ենք, հիմա ձեր հերթն է: Այստեղ խնդիրը քաղաքական տրամաբանության և անկեղծության դաշտում է, հենց նույն Եվրամիության հռչակած՝ ավելին ավելիի դիմաց բանաձևի:

Հայաստանում տեղի է ունեցել և տեղի է ունենում այդ ավելին, ըստ այդմ՝ Եվրամիությունն իր իսկ բանաձևին պետք է մնա հավատարիմ և իր հերթին անի ավելին, որովհետև դրանից կախված է ոչ թե Հայաստանի ապագան, այլ հայ-եվրոպական գործակցության, Հայաստանում Եվրոպայի ապագան: Եվ այստեղ է, որ Հայաստանի իշխանությունն անելով իր գործը՝ ըստ էության չի կարող անել այն, ինչն արդեն Եվրոպայի ձեռքին է և պետք է տեղի ունենա միայն նրա քայլերի շնորհիվ:

Այդ իմաստով բավական կարևոր է նաև մյուս ուղերձը, որ Փաշինյանը հղում է Եվրամիության գործընկերներին: Եթե նրանք չեն առարկայացնում Հայաստանի հանդեպ քաղաքականության տարբերությունը նախորդ համակարգի և նոր իրողությունների, ապա դրանից կորցնում է ոչ թե Հայաստանը, այլ Հայաստանում կորցնում է Եվրոպան, որովհետև Հայաստանն այսպես թե այնպես գնում է ժողովրդավարության և ազատ հասարակության կառուցման ճանապարհով, և սա է իրավիճակի հիմնարար փոփոխությունը, որը շրջում է իրավիճակը, ու եթե մինչ այդ Եվրոպան կարող էր ասել Հայաստանին՝ «յո երթաս», ապա այժմ Եվրոպային դա ասելու իրավունքը ձեռք է բերում Հայաստանը:

Այստեղ իհարկե շատ կարևոր է հիմնարար մի արձանագրում, որ խոսքը եվրաչինովնիկներին ու քաղաքական ղեկավարությանը, ոչ թե եվրոպական քաղաքակրթությանն ուղղված ուղերձի մասին է: Դրանք սկզբունքային մի շարք առումներով տարբեր բաներ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում