ԱՄՆ Միսուրի նահանգում ատենակալների դատարանը Johnson & Johnson (J&J) ընկերության պարտավորեցրել է 4․69 մլրդ դոլար վճարել արտադրանքի գործով, որը քաղցկեղի պատճառ է դառնում։
Հայցորդները 22 կանայք են, որոնք պնդում են, որ ընկերության արտադրանքից օգտվելու պատճառով իրենց մոտ քաղցկեղ է զարգացել։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Նշվում է, որ փոխհատուցման գումարը ԱՄՆ-ում անորակ արտադրանքի շուրջ դատական պարզաբանումների պատմության մեջ մեծությամբ վեցերորդ գումարն է։
Johnson & Johnson-ն սանիտարական և կոսմետիկ միջոցներ արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից է։









































