Հնդկաստանի ոստիկանությունը փորձում է կրճատել ճանապարհներին ավտովթարների թիվը՝ իրավախախտներին մահվան աստված Յամարաջիով վախեցնելով։ Այս մասին գրում է The Times of India-ն։
Աստվածության ուշադրության կենտրոնում են հայտնվել մոտոցիկլետների վարորդները, որոնք առանց սաղավարտի են եղել։ Նման իրավախախտներին մոտենում է Յամարաջիի հագուստով մարդը, ծաղիկ է տալիս և խնդրում հետևել անվտանգության կանոններին։
«Թույլ մի՛ տուր մահվան աստծուն գալ քո հետևից, սաղավարտ կրի՛ր»,-ասում են ոստիկանները մոտոցիկլետների վարորդներին։
Խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու համար տեղի իշխանությունները գործարկել են «Անվտանգության մեկ շաբաթ ճանապարհներին» ակցիան։







































