Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել դրական ազդեցություն կթողնի մեր պետության վարկանիշի վրա՝ հատկապես կոռուպցիայի դեմ մեր երկրում մեկնարկած պայքարից հետո։
«Թավշյա հեղափոխությունից հետո հետաքրքրությունը հայաստանի հանդեպ մեծացավ, եւ էլ ավելի մեծացավ կոռուպցիայի դեմ պայքարից հետո: Եվրոպայի սիրտ՝ Բրյուսել այցից հետո էլ, մեր երկրի հեղինակությունը թույլ չի տա պատերազմ Ղարաբաղում»:







































