Այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը:
«Բարեխիղճ վարորդներին պետք է այս կամ այն կերպ փոխհատուցում տրամադրվի, թե ոնց՝ սա երկրորդ խնդիրն է»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ մեր իշխանությունները անընդհատ գնում են հետևանքների հետևից՝ չենք մտածում, թե ինչից է սա առաջացել: Նրա խոսքով՝ վերլուծական աշխատանք է պետք. «Մարդիկ եղել են բարեխիղճ, հետո՞ են անբարեխիզճ դարձել, թե՞ ի վերուստ եղել են անբարեխիղճ»:
ԱԺ փոխխոսնակը հարց բարձրացրեց՝ որքանո՞վ են համադրելի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքներն ու մարդկանց աշխատավարձերը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































