Թաիլանդի իշխանությունները մտադիր են Թհամ Լուանգ քարանձավը զբոսաշրջային օբյեկտ դարձնել, որտեղ երկու շաբաթ արգելափակվել էին 12 դպրոցականներ և նրանց մարզիչը։ Այս մասին ասել է Թաիլանդի ազգային պարկերի ղեկավարի տեղակալը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր՝ այս ճգնաժամային իրավիճակում, ես չեմ ցանկանում աշխատանքի մասին խոսել, բայց ես կարծում եմ, որ մենք համաշխարհային մակարդակի գրավիչ զբոսաշրջային օբյեկտ կունենանք»,-ասել է պաշտոնյան։
Քարանձավին զբոսաշրջային օբյեկտի կարգավիճակ տալու վերջնական որոշումը կկայացնի բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը։
Քարանձավում 12 դպրոցականները և նրանց մարզիչն արգելափակվել էին հունիսի 23-ին։ 10 օր որոնողական աշխատանքներից հետո՝ հուլիսի 8-10-ը նրանց հայտնաբերել են։








































