YouTube ընկերությունը մտադիր է 25 մլն. դոլար հատկացնել կեղծ լուրերի դեմ պայքարին՝ գրում է The Hollywood Reporter-ը:
Ընկերության անդամների խոսքով՝ դա արվում է կայքի նորությունների բաժնի որակը բարելավելու համար: YouTube-ը նախագիծը կիրականացնի Google-ի հետ համատեղ: Ֆինանսավորումը առաջին հերթին կհատկացվի հեղինակավոր նորությունների կայքերին աջակցելու համար:
Միևնույն ժամանակ իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ տեսանյութերը կարգելափակվեն: Նշվում է, որ գործընթացը կսկսվի մոտ ժամանակներս: