Թեհրանի հեղափոխական դատարանը դատավճիռ է կայացրել կանանց իրավունքների համար պայքարող Շափարաք Շաձարիզադեի վերաբերյալ՝ գրում է newsru.co.il-ը:
2017թ. դեկտեմբերին Շափարաքը հրապարակավ հանել էր հիջաբը՝ ապստամբելով մահմեդական գլխաշորի պարտադիր կրելու դեմ:
Դատավճռի համաձայն՝ կինը դատապարտվել է 20 տարի ազատազրկման, դրանցից 18-ը՝ պայմանական: Եթե ազատվելուց հետո նա նորից երևա առանց հիջաբի, նրան 18 տարով բանտ կնստեցնեն:
Շահարիզադեն դատապարտվել է Իրանի ՔՕ-ի 639-րդ հոդվածի համաձայն, որտեղ ասվում է «մարմնավաճառության և անբարո արարքներ կատարելու համար»: Այս հոդվածի յուրաքանչյուր կետով առավելագույն պատիժը 10 տարի է, մինչդեռ միայն հրապարակավ հիջաբը հանելու համար նախատեսվածէ երկու ամիս ազատազրկում և 11դոլարի չափով տուգանք:









































