Կառավարության շենքի առջև անժամկետ հացադուլ է հայտարարել մի քաղաքացի՝ ի նշան բողոքի, ինչպես ինքն ասաց, իր եղբայրների անօրինական դատապարտման դեմ:
«Իմ եղբայրները՝ Արման և Վաղարշակ Խոստիկյանները, 5 տարի է՝ անարդար կերպով գտնվում են ՔԿՀ-ում՝ մեղադրվելով գողության մեջ»,- ներկայացրեց հացադուլ անող քաղաքացին:
Նրա խոսքով, սակայն, իր եղբայրների մեղքը չի ապացուցվել. «Ես հիմա արդարություն եմ պահանջում և միացել եմ իրենց հացադուլին. նրանք քրեակատարողականում են հացադուլ անում»:
Նա հստակ ներկայացրեց իր պահանջը՝ հանդիպում վարչապետի հետ և խնդրանք, որպեսզի այս գործը վերանայվի:
Մանրամասները՝ տեսանյութում:









































