Բրիթնի Սփիրսի երկրպագուները չեն դադարում հիանալ նրա կատարյալ կազմվածքով։ Նրա կազմվածքի գրավականը ամենօրյա մարզումներն ու առողջ ապրելակերպն է։ Չնայած Բրիթնին էլ իրեն երբեմն թույլ է տալիս թուլանալ։ Ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում երգչուհին խոստովանել է. կամ մի ուտեստ արագ սննդի ռեստորաններում, որից ինքը հրաժարվել պարզապես չի կարող։

«Աշխատանքի ժամանակ ես միայն առողջ սնունդ եմ օգտագործում. հավ և բանջարեղեն։ Իմ ստամոքսը զգայուն է, եթե ես սթեյք ուտեմ, երեք օր ինձ վատ կզգամ։ Բայց բուրգերներին շատ լավ եմ վերաբերվում։ Մակդոնալդսում ես փոքրիկ բուրգերներ եմ վերցնում։ Այդ ուտելիքն ինձ երջանկացնում է»,– ասում է երգչուհին։

Հիշեցնենք, որ հիմա Բրիթնի Սփիրսը հանդիպում է 24-ամյա պարող Սեմ Ասգարիի հետ։ Սիրահարներն արդեն պատրաստվում են ամուսնանալ։ Լուրեր են պտտվում, որ երիտասարդը Բրիթնիին արդեն առաջարկություն է արել։









































