Գերմանացի և ֆինն գիտնականները ահազանգում են Բալթիկ ծովում հնարավոր մասշտաբային աղետի մասին՝ գրում է Znaj.ua-ը:

Նրանք նշում են, որ այնտեղ հսկայական տարածքներ են ձևավորվել, որտեղ թթվածին չկա: Նրանց տվյալներով՝ մեռյալ տարածքների ընդհանուր ծավալը 70 հազար քառ. կմ է:

Հայտնի է, որ այդ տարածքներում այլևս ծովային կենդանիներ չկան: Այդ աղետալի հետևանքների հիմնական պատճառը կենցաղային, արդյունաբերական և գյուղատնտեսական վնասակար նյութերի արտանետումն է ծով:








































