Կրեմլը հայտարարել է, որ համապատասխան առաջարկ ստանալու դեպքում ՊՆ կուղարկեն Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռուսաստանցի վարձկանների ներկայությունը օրինականացնելու հարցը: Այդ մասին լրագորղներին ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ գրում է segodnya.ua-ը:

«Եթե պաշտոնական ճանապարհներով ստացվի նման առաջարկ, այն հավանաբար կուղարկվի ՊՆ՝ վերամշակելու և հիմնավոր ինչ-ինչ մոտեցումներ որդեգրելու համար»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան այն հարցին, թե կարձագանքի՞ արդյոք Կրեմլը Սիրիայում գտնվող «կամավորներին» պաշտոնական կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ վետերանների կազմակերպության դիմումին:







































