Wikipedia առցանց հանրագիտարանի իտալերեն, իսպաներեն, լատիշերեն, լեհերեն և էստոներեն տարբերակները դադարեցրել են իրենց աշխատանքը՝ ի նշան համացանցում հեղինակային իրավունքի պաշտպանության վերաբերյալ ԵՄ-ի հրահանգի դեմ բողոքի՝ գրում է kommersant.ru-ն:
Հեղինակային իրավունքի պաշտպանության և համացանցում տեղեկատվության շրջանառության պահանջների խստացման վերաբերյալ փաստաթղթի քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 5-ին Եվրախորհրդարանի նիստում: