Թուրքիայի իշխանությունները հուլիսի 9-ին չեղյալ կհայտարարեն արտակարգ դրությունը, որը մտցվել էր 2016թ. հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո: Այդ մասին Anadolu-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«Երկուշաբթի օրը կհրապարակվի նոր կառավարության կազմը և կչեղարկվի արտակարգ դրության ռեժիմը»,- ասել է նա Յըլդըրըմի:
Հիշեցնենք, որ այս մասին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:









































