Հայտնի ամերիկյան երգիչ Ջասթին Թիմբերլեյքը «Soulmate» անվանումով նոր երգ է թողարկել։
Նշենք, որ սա երգչի առաջին սինգլն է՝ Man of the Woods հինգերորդ ալբոմի լույս տեսնելուց հետո, որի շնորհանդեսը կայացել է փետրվարի 2-ին։

Կոմպոզիցիայի պրոդյուսերը Nineteen85–ն է։ Երգի աշխատանքներին մասնակցել են նաև Ջեյմս Ֆաունտլերոյը (որը համագործակցել էր Թիմբերլեյքի հետ The 20/20 Experience ալբոմի վրա), Բրենդոն և Բրայան Քեյսիները՝ Jagged Edge խմբից։
Հիշեցնենք որ Ջասթին Թիմբերլեյքը որոշել էր 2018-ի սկզբին զարմացնել իր երկրպագուներին միանգամից մի քանի երաժշտական նորություններով։ Դրանց թվում էր “Filthy” նոր ալբոմի և կլիպի թողարկումը հունվարի 4-ին։







































