Հոլանդական KLM ավիաընկերությունը 83 տարի անց մրցանակ է հանձնել մի մարդու, որը 1935 թվականին հաղթել էր մրցույթում:
Ինչպես հաղորդվում է KLM-ի կայքում՝ այն ժամանակ ավիաընկերությունը մանկական մրցույթ է հայտարարել՝ Ամստերդամում և Հաագայում իրենց գրասենյակների ցուցափեղկերը ձևավորելու համար: Գլխավոր մրցանակը եղել է Ամստերդամի վրայով օդային էքսկուրսիան, ինչն այն ժամանակվա համար շքեղություն էր համարվում:

Հաղթող է ճանաչվել յոթամյա Առնոլդ Նոյհաուսը, որին գրավոր ծանուցում էր եկել, որ հենց ինքն է հաղթել օդային էքսկուրսիան: Այդ ժամանակ երեխան չէր կարող ստանալ մրցանակը, քանի որ իր քույրը քութեշով էր հիվանդացել և ամբողջ ընտանիքը կարանտին էր պահում:
Տարիներ անց Առնոլդի թոռնիկը նամակով դիմել է ավիաընկերությանը և հաղորդել, որ իր պապիկը՝ Նոլը, հենց այն տղան է, որն այդպես էլ չստացավ իր վաստակած մրցանակը:

KLM-ը անմիջապես արձագանքել է նամակին: Նշված օրը Նոլ պապիկի տանն է մոտեցել 30-ականների Ford մակնիշի մեքենան, որպեսզի նրան, յոթամյա թոռան հետ, տանի օդանավակայան: Այնտեղ նրանց նստեցրել են 1944 թվականի Dakota DC-3 օդանավը և սկսվել է Ամստերդամի վրայով օդային էքսկուրսիան:










































