Հայ ժողովուրդը փողոց դուրս եկավ՝ իր ազատության և անհատական իրավունքների համար պայքարի։ Այս մասին ԱՄՆ անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, փոխանցում է Aspekty.net-ը։
Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած շարժումը շատ նման էր ԱՄՆ հիմնադիր հայրերի գործողություններին։
Իր ելույթում Միլսը նշեց, որ վերջերս է Վաշինգտոնից վերադարձել, որտեղ այցելել է Smithsonian Folklife Festival։ Այս տարի այն նվիրված է հայկական մշակույթին։
«Կարող եմ ասել, որ ամերիկացիները սիրահարվում են հայկական մշակույթին, ավանդույթներին և խոհանոցին։ Ես հույս ունեմ, որ նրանք նաև կցանկանան Հայաստան այցելել՝ զգալու համար ամբողջ ջերմությունն ու բարեկամությունը, որը դուք տվել եք ինձ և իմ կնոջը Հայաստանում գտնվելու ընթացքում»,-հայտարարել է նա։
Իր հերթին, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր ԱՄՆ-ն մեծ աջակցություն է ցուցաբերել մեր երկրին՝ ուղղված ժողովրդավարական կառույցների ուժգնացմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։
«Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունն ակտիվորեն շարունակվում է, և մենք ցանկանում ենք խորացնել այն։ Դա նաև վերաբերում է տնտեսական հարաբերություններին»,-նշել է նախարարը։
Մնացականյանն ընդծել է, որ Հայաստանը նաև բարձր է գնահատում ՄԱՆ-ի ջանքերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի։ «Հայաստանն իր պատմության մեջ լուրջ փուլ է անցել, և ձեր երկիրը դրանում հիմնարար վաստակ ունի։ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, հայերն արեցին հանուն Հայաստանի և հայերի»,-ընդգծել է նա։









































