Facebook-ի տեխնիկական սխալի պատճառով արգելահանվել են շուրջ 800 հազար օգտատիրոջ «սև ցուցակ»-ում գտնվող մարդիկ։ Այս մասին ասվում է ընկերության կայքում։
Մայիսի 29-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում «սև ցուցակ»-ում ներառված օգտատերերը կարողացել են տեսնել բոլորին հասանելի հրապարակումները, սակայն միայն ընկերների համար հրապարակված կոնտենտին հասանելիություն չեն ունեցել։
Բացի այդ, օգտատերը կարող էր մեսենջերով հաղորդագրություն հղել նրան, ով իրեն արգելափակել էլ։ Ընկերությունն ուղղել է սխալը և արգելափակել բոլորին։










































