Գիտնականները պնդում են, որ այլ մոլորակներում բուսականությունը բոլորովին այլ գույն ունի և իր տեսքով տարբերվում է Երկրի բուսականությունից՝ գրում է hronika.info-ն:
Ամենայն հավանականությամբ այլ մոլորակներում աճող բույսերը հիմնականում վարդագույն են:

ՆԱՍԱ-ի՝ այլմոլորակային քաղաքակրթությունների գոյության հնարավորության մեջ մասնագիտացված գիտնականները հայտարարում են, որ այլմոլորակայինները իրենց արտաքին տեսքով կարող են խիստ տարբերվել մարդկային պատկերացումներից:
Նրանք նշում են, որ այլմոլորակայինների արտաքին տեսքի վրա կարող է ազդել նույնիսկ օզոնի շատ քիչ քանակությունը:









































